Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ կատարվողն ակնհայտ է, որ ուղղված չէ միայն անձերի դեմ, այլ նպատակ ունի կազմաքանդել մեր ազգային ինքնության պահպանման ամենաառանցքային ինստիտուտը։
Դրան զուգահեռ նաև իշխանությունը հետևողական կերպով արտաքին թշնամու կերպարը փոխարինում է ներքինով՝ փորձելով վերջնականապես զրկել մեզ դիմադրողականությունից։
Հավասարապես դատապարտելի է ինչպես բոլոր այն դերակատարների վարքը, ովքեր գործում են Նիկոլ Փաշինյանի օրակարգի ներքո, այնպես էլ բոլոր նրանցը, ովքեր այս ճգնաժամային իրավիճակում պահպանում են չեզոքություն։
Այսօրվա մեր գերխնդիրն առաջին հերթին ներքին առողջացումն է, որի առաջին քայլը պետք է լինի առկա ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԽՄԲԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հաղթահարումը:
Կարդացեք նաև
Միայն դրանից հետո հնարավոր կլինի ձևավորել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն