Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Ո´չ փախուստ, ո´չ հրադադար, Նիկոլ, չի լինի․ Լևոն Զուրաբյան

Հունիս 28,2025 21:08

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Գերագույն գլխավոր հայհոյախոսը հրադադար ա խնդրում մի պատերազմում, որը հենց ինքը արձակեց սեփական ժողովրդի վրա:

Սա, ըստ էության, պարտության խոստովանություն է:

Նա չէր սպասում, որ իր գլխավոր, փառահամար «արժանիքը»` վայրահաչ պղծալեզությունը, որով թիրախավորեց իր բոլոր քաղաքական հակառակորդներին, առաջին հերթին` Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հասարակության վրա լրիվ հակառակ ներգործություն կունենար:

Նա չէր սպասում, որ ամբողջ մեր հանրությանը դրանով միայն դեմ կհաներ իրեն: Մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ իր ամբողջ շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության եւ անեծքի առարկա:

Փաշինյանի հանրային համարումն էլ ավելի գահավիժեց, իսկ փաշինյանական իշխանությունն ավելի խորապես ընկալվեց որպես օտարածին եւ Հայաստանի համար սպառնալից օրակարգերի հաղորդակ:

Հիմա մանկամիտ մի շուստրիությամբ նա հրադադար է աղերսում: Չի հասկանում, որ այս ընթացքում անցել է սահմաններ, որոնք իր հաշտությունը սեփական ժողովրդի հետ այլեւս անհնար են դարձրել:

Միակ բանը, որ հաջողեց այս գարշաբերան արշավի արդյունքում, այն էր, որ կարողացավ մեր հանրությանը ժամանակավորապես շեղել մեր առաջ ծառացած կենսական մարտահրավերներից եւ իր կառավարման աղետալի ձախողումներից: Ընդամենը` ժամանակավորապես:

Այդ մարտահրավերների եւ ձախողումների մասին` հաջորդիվ: Ո´չ փախուստ, ո´չ հրադադար, Նիկոլ, չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30