Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
Կարդացեք նաև
Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։
Սայմոն Մորդյուն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված նախաձեռնություններում, տրանսպորտային կապակցվածությանն ուղղված ծրագրերին:
Քննարկվել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները, տրանսպորտային փոխկապակցվածության համատեքստում պետական և մասնավոր հատվածի միջեւ երկխոսությունը խթանելուն միտված նախաձեռնությունների իրականացումը:
Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։
Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։
Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն