Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Հենց եկեղեցին է այն իրական հարթակը, որտեղ քաղաքացիական հասարակությունն իր լավագույն տեսքն է ստացել դարերով և պետք է ստանա այժմ․ Շիրազ Խաչատրյան

Հունիս 28,2025 21:41

ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ցանկացած մեկին փորձես ապացուցել, ցույց տալ հայկական մշակույթի, ինքնության ամենավառ ու խորքային կողմերը, առաջին հերթին մտքովդ անցնելու են մեր վանական համալիրները։ Այդ սրբավայրերն են, որ պատմում են մեր անցյալի մասին, վկայում մեր հնությունը, մեր ոգու տոկունությունն ու հայ լինելու հպարտությունը։

Ակնհայտ է, որ մենք՝ այսքան հին ազգ լինելով հանդերձ, շատ մեծ «բազա» չունենք մեր ինքնությունը ապացուցելու համար։ Եվ այդ սակավաթիվ սյուներից ամենակայունները մեր եկեղեցիներն են՝ որպես հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյուներ։

Երբ քայլում ես եկեղեցիների բակերով, զգում ես մի այնպիսի խաղաղություն, որ այլ տեղերում դժվար է գտնել՝ մաքրություն, խնամք, ոգեղեն մթնոլորտ։ Իսկ հենց դուրս ես գալիս այդ տարածքներից՝ դիմավորում են անճաշակությունը, աղբը, ձայնային ու տեսողական քաոսը։ Ինչո՞ւ է այդպես։ Ո՞վ է մեղավոր այս «հակադրության» համար: Ինչո՞ւ է մեր գիտակցության մեջ ներդրվում, որ մաքուրն ու ավանդականը հետադիմություն է, իսկ անկարգությունն ու անճաշակությունը՝ առաջադիմություն։

Ինձ համար հենց եկեղեցին է այն իրական հարթակը, որտեղ քաղաքացիական հասարակությունն իր լավագույն տեսքն է ստացել դարերով և պետք է ստանա այժմ:

Իսկ այսօրվա ռեժիմի՝ եկեղեցու դեմ ուղղված հարձակողական, թշնամական քաղաքականությունն ու այդ ամենը հորթի հրճվանքով, խանդավառ ձևով պաշտպանողները, ըստ էության, հետադիմականներն են ու իմ ժողովրդի ինքնության համար իսկական սպառնալիքները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30