Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Եկեղեցու կյանքին ուժային կառույցների միջամտությունը կոպտորեն խախտում է սահմանադրական իրավունքի նորմերը, խղճի և դավանանքի ազատության սկզբունքները․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

Հունիս 28,2025 22:55

Sputnik Արմենիա – Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, հակասում է ոչ միայն մեր ժողովրդի դարավոր հոգևոր և մշակութային ավանդույթներին, այլև հիմնարար իրավական սկզբունքներին: Այս հայտարարությունն արել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը։

«Եկեղեցու կյանքին ուժային կառույցների միջամտությունը, որը դրսևորվել է հոգևորականների նկատմամբ ճնշման ձևով, կոպտորեն խախտում է սահմանադրական իրավունքի նորմերը, խղճի և դավանանքի ազատության սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային իրավական ակտերով, այնպես էլ Սահմանադրությամբ և ազգային օրենսդրությամբ, և հակասում է ողջախոհությանը»,– ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հիշեցրել է, որ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահապանը, նրա ինքնության, հավատքի և միաբանության պատվարը, հետևաբար` նրա հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը:

«Մենք դիմում ենք մեր ծխականներին, Ռուսաստանի Դաշնության ողջ հայ համայնքին և կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն, գործել բացառապես Ռուսաստանի իրավական դաշտում, չտրվել սադրանքներին և կեղծ տեղեկատվական լցոնումներին, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ամրապնդել միասնությունը, աջակցել միմյանց, աղոթել խաղաղության, արդարության և հոգևոր վերածննդի համար»,– նշել է թեմն իր հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30