Լրահոս
Օրվա լրահոսը

Ցարի ու Սուլթանի միջեւ Հայաստանի հարցում ներկայումս ոչ մի խնդիր չկա. «Հայացք Երևանից»

Հունիս 29,2025 10:20

Այն, որ հայության մեջ ռուսամետ ու ռուսամոլ տարրը հսկայական թիվ է կազմում, հայտնի է վաղուց։ Բայց այն, որ մեզանում թուրքամետ ու թուրքամոլ տարրը պակաս մեծ չէ, անկեղծ ասած, մի քիչ անսպասելի էր։ Սակայն մեր նորագույն պատմության մեջ դա մեր ազգի ճակատին դաջված միակ խարանը չէ։ Կա եւս մի մեծ խարան՝ ռուսամետ ու թուրքամետ շրջանակների «պայքար» միմյանց դեմ՝ իբրեւ թե Հայաստանի ու հայության արտաքին հիմնական թշնամուն չեզոքացնելու գործողություն։

Ռուսամետները կուրորեն հավատում են, որ հիմնական թշնամին Թուրքիան է, իսկ թուրքամետները էլ ավելի կուրորեն հավատում են, որ դա Ռուսաստանն է։ Այդ համոզմունքների վրա էլ կառուցվում են նրանց գործողություններն ու դիրքորոշումները: Ռուսամետները համարում են, որ Ցարն, ի վերջո, տեր է կանգնելու մեր ազգին ու նրա օգնությամբ կարողանալու ենք երկիրն ազատել թուրքական կապանքներից, իսկ թուրքամետներն, իրենց հերթին, վստահ են, որ Սուլթանն, ուր-որ է, օգնության կգա մեզ՝ Հայաստանն ազատագրելու ռուսական շահագործումից։

Իրականում Ցարի ու Սուլթանի միջեւ Հայաստանի հարցում ներկայումս ոչ մի խնդիր չկա։ Ամեն առիթի դեպքում կամ, նույնիսկ, անառիթ դուք կտեսնեք, որ ՌԴ-ն պաշտոնական մակարդակում սուր է արձագանքում Հայաստանի եվրոպական ինտեգրման փորձերին, տարածագոտում ԵՄ դիտորդների ներկայությանը եւ այլն։ Հարցն այստեղ այն չէ, որ ՀՀ-ն Եվրոպայի հետ իրականում խորն ինտեգրացիոն ոչ մի գործընթացի մեջ չէ: Հարցն այն է, որ Կրեմլը պաշտոնական մակարդակում չունի հակասություն պաշտոնական Երեւանի՝ դեպի Անկարա վերաֆորմատավորման գործընթացի առնչությամբ, բայց ունի հստակ դիրքորոշում, որ ՀՀ-ն չի կարող ԵՄ-ի հետ խորը ռազմավարական գործընկերություն ձեռք բերել։

Թուրքիայի հետ ինտեգրման դեպքում Կրեմլը հակասություն ու հակազդեցություն չունի, քանի որ Հայաստանի հարցում նախ կայացվել է համաձայնություն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, հետո է դա սկսել կյանքի կոչվել «գետնի վրա»։ Այն, ինչ կատարվում էր վերջին տարիներին, ամիսներին ու, հատկապես, օրերին՝ այդ ամենը ռուս-թուրքական համաձայնությունների դաշտում է։ Եղել են անշուշտ ամիսներ, երբ նախատեսված ժամկետները խախտվել են, եւ Հայաստանի վերաֆորմատավորման գործընթացն այս կամ այն պատճառով հետ է ընկել ժամանակացույցից։ Սակայն, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել մի գործընթաց, որը մշակվել ու գործի է դրվել երկու կայսրությունների կողմից։

Սարո ՍԱՐՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30