Լրահոս
Օրվա լրահոսը

Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում, զանգահարեցի Սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին․ Հասմիկ Պապյան

Հունիս 29,2025 11:25

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչև 2017 թիվը Սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի։ Այդ տարիներին դեռ Վիեննայում էի ապրում։
Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի Սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է… Թույլ չտալով հարցս ավարտել, պատասխանեց՝ «Քեզ ամեն ինչ կարելի է»…

Կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է… լեփ-լեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։

Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում…
Ետ բերեք իմ երազի օրերը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30