ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Էնքան չենք կարողանում մեր օրակարգերը սպասարկել, որ ամեն տառ ու բառ, ամեն նարատիվի մասին մտածելուց մի չափանիշ ունենք դատելու՝ ում է այն ձեռնտու։
Դա վերաբերվում է թե՛ ներսում թե՛ դրսում։
Դրա պատճառները շատ են, բայց ամենակարևորը թերևս մեկն ա, երկու շերտով՝ մենք համոզված չենք, որ ի վիճակի ենք կամ ի վիճակի ենք լինելու մեր օրակարգը առաջ տանել, սպասարկել մինչև վերջ, կապիտալիզացնել սեփական գործը մեր ընդհանուր պատկերացման շուրջ, փոխարենը անհանգստանում ենք, որ այն չկապիտալիզացվի մեկ այլ, մեր համար անորոշ, կամ ընդհանրապես որեւէ այլ պատկերացման համար։ Մյուս շերտում շատ հաճախ ուղղակի չգիտենք մեր պատկերացման, գործողությունների ընթացքի տրամաբանական տրամաբանությունը ու հայեցակարգային ամբողջությունը։
Կարդացեք նաև
Եթե մեր ասածը համընկնում է մեկ այլ անձի, հաստատության ասածի հետ, ուղղակի նախընտրում ենք լռել, նույնիսկ այն պարագայում, երբ այդ օրակարգը մեր սկզբունքի կառուցվածքի համար կենսական նշանակություն ունի։
Քաղաքական էս պայմաններում բոլոր ժողովրդավար ուժերը մի օրակարգ պետք է ունենան, հասարակությունը, անհատը քաղաքական ներգրավվածության, ներկայացվածության հնարավորություն պետք է ունենա՝ սեփական կյանքը տնօրինելու։
Ի բնե հասկանալի է, որ դրա իրականացման նվազագույն ձևը ընտրական գործընթացն ու պրոցեսն է։
Թե ով ինչ օրակարգ, ինչ քաղաքական ըմբռնում ունի և ինչ օրակարգ, դիսկուրս և քաղաքականություն կորդեգրի էտ պայմաններում, բացարձակապես էական չի։
Էական է մի բան, եթե էդ շերտում լուծումներ ու ընդհանրություններ չգտնվեն, մեր որպես համայնք ինքնավարության, ինքնաբավ կյանքի, սեփական կյանքի շուրջ որոշումներ կայացնելու հնարավորությունը ավելի քան անկայուն է։
Ժողովրդավար քաղաքական ուժերը պետք է ներխուժեն քաղաքական կյանք, հստակ դիրքորոշումներով, ակնկալիքներով, պահանջներով՝ կարողանալով տարանջատել ինքնավար կյանքի շուրջ սեփական պատկերացումներում առկա հակասությունները և ինքնավար, համայնքահեն կյանք ունենալու անհրաժեշտության ունվերսալությունը։
Իսկ ինքնավար, համայնքահեն կյանք նշանակում է՝
Հասարակության կարծիք արտահայտելու, քաղաքական ներկայացվածության հնարավորություն առանց՝
– Մեծ կապիտալի ուղիղ, անօրինական, անհամաչափ ներգրավվածության (ընտրակաշառք, այլ ուղակի և անուղակի մեթոդներ),
– Մահվան, ահաբեկչության սպառնալիքի։