Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ երրորդն այսօրվա մեջ, վարորդներն ու ուղևորները սխալ գծանշումներն են համարում պատճառը․ Shamshyan.com

Հունիս 29,2025 23:02

Այսօր՝ հունիսի 29-ին, երրորդ անգամ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ժամը 19:40-ի սահմաններում նշված հատվածում բախվել են «Nissan Sentra» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել կանաչ գազոնում եղած ծառը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։ Այսօր սա երրորդ ճանապարհատրանսպորտային պատահարն է, իսկ բոլոր վթարներում հայտնված վարորդներն ու ուղևորները մեղադրում էին Երևանի քաղաքապետարանին՝ ասելով, որ սխալ գծանշումների պատճառով է վթարը վթարի հետևից լինում, ու դա պետք է մտահոգի առաջին հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30