Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով լայն մասնակցային համաժողովրդական պայքար սկսելու սպասումը․ Վարդան Ոսկանյան

Հունիս 29,2025 23:42

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Եթե չեք նկատել, ապա նշեմ, որ Հայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով լայն մասնակցային համաժողովրդական պայքար սկսելու սպասումը։

Զանգերը հնչեցին, բայց, խոշոր հաշվով, ոչ մի արտառոց բան էլ տեղի չունեցավ, իսկ մինչ այդ պայթել էին «Արցախը հանձնողը մեկ օր անգամ չի կարող իշխանություն ունենալ Հայաստանում», ցավալիորեն, կրկին «առասպելը», որին, կարծում եմ՝ չհավատացող գրեթե ոչ ոք չկար և մի քանի այլ «առասպելներ»:

Այս, ըստ իս՝ խիստ ցավալի երևույթի պատճառներն ու ակունքները հասկանալու համար դեռևս անհրաժեշտ է համակողմանի հետազոտություն և վերլուծություն, սակայն գոնե մեկ պատճառ կարծես տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, և դա վերնախավերի հիմնահարցն է։

Խոսքը գնում է՝ որպես ամբողջություն, քաղաքական, հասարակական, մտավորական, զինվորական և այլ վերնախավերի կամ վերնախավ համարվողների մասին, որոնք բացառությամբ մի շարք վառ և օրինակելի անհատների՝ ցույց տվեցին, որ իրենք ուղղակի ազնվական չեն։

Սխալ չընկալվի՝ ազնվական չեն, ոչ թե ծագումով և արյամբ, որովհետև հայկական հին ազնվական տները, փաստացիորեն, ոչնչացվել էին մեր պատմության ընթացքում, այլ իրենց վարքագծով և պատվո հանգանակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30