Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն օգտագործում է Փարիզի և Մոսկվայի միջև պայքարը

Հունիս 30,2025 10:44

«Օգտագործիր ուրիշների հակամարտությունները և թշնամիներիդ միամտությունը» կարող է լինել Բաքվի կարգախոսը, որը օգտվում է բոլոր իրավիճակներից:

Մինչ Հայաստանի բնակչությանը զբաղեցնում են եկեղեցու վրա կառավարության հարձակումներով, Ադրբեջանը անուղղակի պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով:

 

Օգտագործել հակամարտությունները

Այսպիսով, Բաքուն մերձենում է Փարիզի հետ, որը շատ նեղված է Մոսկվայից: Պաշտոնապես՝ Ուկրաինայի հարցում, բայց ամենից առաջ Աֆրիկայում ֆրանսիական ազդեցության գոտիներում Մոսկվայի քաղաքականության պատճառով : Առճակատում երկու երկրների միջև, որը Իլհամ Ալիևի վարչակազմը շատ հմուտ կերպով շահագործում է:

Օրինակ՝ 2025 թվականի հունիսի 25-ին, Փարիզում Հաղթանակի կամարի տակ արարողություն կազմակերպելով, որը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը գովազդում է X-ում: Նպատակը՝ Ադրբեջանի զինված ուժերի օրվա նախօրեին հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի ազատագրման համար պայքարած… ադրբեջանցի պարտիզանների հիշատակին:

Եվ, ուշադրություն, խոսքը խորհրդային բանակի մասին չէ, որի հաղթանակը Մոսկվայի մեծ հպարտությունն է։ Սա կոչվում է, մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Նույնիսկ երեք: Առաջինը՝ Մոսկվային ապտակել՝ շատ հմտորեն նսեմացնելով խորհրդային բանակի ջանքերի կարևորությունը։ Երկրորդը՝ ապտակել Հայաստանին և նրա մարտիկներին (Միսակ Մանուշյանին և այլն) որոնք կոմունիստներ էին, և որոնցից Ֆրանսիան ազատվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եվ վերջապես, երրորդը՝ Ֆրանսիայի հետ մերձենալ Ռուսաստանին անուղղակիորեն նսեմացնելու միջոցով։

Ադրբեջանի մեկ այլ ռազմավարությունն է օգտագործել իր թշնամիներին՝ նրանց փաստարկներին իր պատասխանները նախապես պատրաստելու համար։

 

COP29-ի խթանումը Ժնևում

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Շվեյցարիայի մամուլի ակումբը (CSP) իր անդամներին հրավեր ուղարկեց «Cop29. Կարո՞ղ են երկրները տրամադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի նոր ֆինանսավորում» համաժողովին

Կարիք չկար պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ այս միջոցառումը և հատկապես դրան հաջորդած ճաշը (շատ հազվադեպ երևույթ այս ակումբում) ֆինանսավորվել էր Ադրբեջանի կողմից։

Բնականաբար, համաժողովի հայտարարված կազմակերպիչը ոչ թե Ադրբեջանն էր, այլ Geneva Solutions անվամբ անվճար հարթակը, որի հիմնադիրը բրիտանական CNN-ի նախկին լրագրող Կազմիրա Ջեֆորդն է:

Չնայած այս հոդվածի հեղինակի և Շվեյցարահայ համայնքի գրավոր, փաստագրված բողոքներին, ըստ որոնց՝ Շվեյցարիայի մամուլի ակումբի դերը, առաջին հերթին, լրագրողների պաշտպանությունն է, այլ ոչ թե նրանց ճնշող և ժողովուրդներին կոտորող ռեժիմի (Ադրբեջան) միջոցառումների գովազդը, համաժողովը չչեղարկվեց:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս վրդովմունքի ալիքից անմիջապես հետո և մինչ վերը նշված միջոցառման անցկացումը 2024 թվականի նոյեմբերի 4-ին, Ժնևի համալսարանում տեղի ունեցավ մեկ ուրիշ համաժողով :

Դրա կազմակերպիչ, լիբանանահայ Վիգեն Չետերյանի կողմից հրավիրված զեկուցողը Բաքվի համալսարանի թուրքական պատմության պրոֆեսոր Ալտայ Գոյուշովն էր :

Չնայած, որ այս անհատը ներկայացվում է որպես Բաքվի ռեժիմի ընդդիմադիր, նրա գիտական ​​հոդվածները կասկածի տակ են դնում այդ պնդումը:

Ճիշտ այնպես, ինչպես իր ելույթը և լսարանի (հիմնականում հայեր) հետ հարց ու պատասխանը, որի ժամանակ նա հմտորեն պաշտպանեց ռեժիմը և COP29-ի անցկացումը Բաքվում։ Օրինակ՝ ընդգծելով, որ հենց Հայաստանի համաձայնության շնորհիվ էր, որ COP29-ը անցկացվում էր Բաքվում, և որ Երևանը որպես փոխհատուցում ստացել էր 46 պատանդների վերադարձը։ Իրականում, պատանդները 32-ն էին և նրանք պետք է վերադարձվեին Հայաստան 2020 թվականին՝ ըստ Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրի։ Բայց, իհարկե, պարոն Գոյուշովը «մոռացել» էր դա։

Հետևաբար, դժվար չէ հասկանալ, թե ինչու, Բաքուն, որը հետապնդում է իր իրական ընդդիմախոսներին նույնիսկ արտերկրում՝  չի անհանգստացնում Ալտայ Գոյուշովին:

Ի դեպ, իմ հարցին «Ինչպիսի՞ն է Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը ձեր նկատմամբ», պրոֆեսորը պատասխանեց. «Ի տարբերություն մյուս ընդդիմախոսների, ես չեմ չափազանցնում»։

Ամփոփելով՝ Բաքուն օգտագործում է իր Գոյուշովների «բանակը» և այս տեսակի համաժողովներ հայերի հարցերին (ապացույցներին) իր «հակափաստարկները» պատրաստելու համար:

Եթե ​​Հայաստանի կառավարությունը և նրա դեսպանատները շարունակեն լռել, վաղը Ադրբեջանին կհաջողվի աշխարհին «ապացուցել», որ հայ ժողովուրդը երբեք գոյություն չի ունեցել:

Աննա ԱԶՆԱՈՒՐ

Լուսանկարում Վիգեն Չետերյանը (ձախ) և Ալտայ Գոյուշովը (աջ) այս 2024 թվականի հոկտեմբերի 28-ի համաժողովի ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30