2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել ք. Գյումրիում), իսկ Երևան և Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:
2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի և գառան մսերի՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% և 0.5% գնաճ:
2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% և 1.0%-ով:
Կարդացեք նաև
Էմմա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։