Սամվել Կարապետյանի ազատության գինը կվճռի՞ ՀԷՑ-ի ճակատագիրը․ այսօր կայացած ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պատասխանեց՝ իր կարծիքով՝ լավ ճանաչելով սեփականատեր Սամվել Կարապետյանին, հնարավոր չի նման պայմանավորվածությունների գնալը․ «Ոչ։ Գործարքի գնալու պարագայում ինչո՞ւ պետք է Սամվել Կարապետյանը հայտնվեր նման իրավիճակում»։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի աշխատակիցներին հավաքագրելու, տարբեր տեսակ խոստումներ տալու իշխանության քայլերին, Դավիթ Ղազինյանն ասաց՝ կոնկրետ իրենք նման փաստեր չունեն, որ աշխատակիցների վրա ազդեցություն ունեն։ Նա վստահեցրեց՝ աշխատավարձ բարձրացնելու խոստումը միֆ է․ «6800 աշխատող ունենք, չեմ կարծում, որ լուրջ քանակ իրենց խոստումներին կհավատա, աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելը միֆ է, կամ էլ 3 մլն մարդ կսկսի ավելի վճարել, որ 6800 մարդ ավելի փող ստանա։ Այսինքն՝ սակագնի վրա կազդի»։
Լրագրողի դիտարկմանը, որ ՀԷՑ-ում պաշտոն է զբաղեցնում նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը, Դավիթ Ղազինյանը հակադարձեց, որ նա մասնաճյուղի տնօրենի խորհրդական է եւ ասաց, որ զգուշանալու խնդիր չունեն․ «Ընդունենք՝ իմ խորհրդականն է․ իսկ ինչո՞ւ հարցին այսպես չենք մոտենում՝ ես ի՞նչ եմ անում, որ զգուշանամ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դավիթ Ղազինյանը խոսեց նաեւ վերջին շրջանում առավել պարբերական դարձած հոսանքազրկումների խնդրից․ ասաց, որ այսուհետ իրենք հոսանքազրկումների տարանջատումները հրապարակելու են։ Օրինակ, ըստ նրա, հոսանքազրկման վերջին խոշոր դեպքը գրանցվել էր անցած ուրբաթ օրը, երբ 40 տոկոս հոսանքազրկում էր եղել եւ խնդիրը ԲԷՑ-ի հետ է կապված եղել․ «Մեր ազգաբնակչությունը գիտի՝ հոսանքի գումարը վճարեց՝ գնում է Սամվել Կարապետյանի գրպանը, հոսանքն անջատվեց՝ մեղավոր է ՀԷՑ-ը։ Տարանջատման ժամանակ հստակ կերեւա»։
ՀԷՑ-ի կողմից սաբոտաժի հայտարարությունները Դավիթ Ղազինյանը սուտ է որակում․ «Կառավարության նիստի ժամանակ անջատվում է հոսանքը։ Մենք ցանկություն չենք ունեցել Փաշինյանի վախը բռնել, չունենք, կարծում եմ՝ չենք էլ ունենալու։ Ինչ-որ մեկը չի կասկածում, չէ՞, որ Փաշինյանն էլ, կառավարությունն էլ ունեն հնարավորություն՝ ՀՀ-ում ամեն ինչ պարզելու։ Լավ՝ ո՞ւր է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հայտարարեց, որ ՀԷՑ-ը, այո, խնդիրներ ունի, բայց իրենք ցանկանում են, որ գործընկերներն իրենց հետ ազնիվ լինեն:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ