Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ․ անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը»․ նիստի ժամանակ հոսանքն անջատվեց, Փաշինյանը մթության մեջ զայրացավ

Նոյեմբեր 23,2023 13:48

Կառավարության այսօրվա նիստում երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման նախագծերից մեկի մասին դիտարկում էր անում, մի պահ դահլիճում էլեկտրաէներգիան անջատվեց։

Մի քանի վայրկյան տեւած մթության մեջ Փաշինյանն ասաց․ «Սա այն է, ինչի մասին այն օրը, պարոն Սանոսյան, ձեզ ասում էի»։

Փաշինյանն ասաց, որ այսօր էլ այս թեմայով խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ․ «Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք, ու տենց էլ հետեւողական չենք լինում։ Ասենք ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը, այս շենքում էլ։ Աշխատասենյակներում լույսերը թարթում են անընդհատ ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930