ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցանկանում եմ կարճ ներկայացնել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները.
1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք խախտող որոշումներ կայացնողն է:
2) Նման դեպքերում Դատարանն անհապաղ պետք է կարճի վարույթը և հեռանա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունից: Բնական է, քաղաքական հետապդնման դեպքում՝ իրավունքն անտեսվում է և տեղի է ունենում լրիվ այլ իրադարձություն:
Կարդացեք նաև
3) Հունիսի 24-ին, այսինքն մեր կողմից բողոքից հրաժարվելուց հետո՝ ի հայտ է գալիս Դատախազության բողոքն ամբողջությամբ քննիչի միջնորդությունը բավարարած դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք Արմեն Դանիելյանը ընթացք չէր տվել Հունիսի 23-ին մուտքագրված մեր դիմումին բողոքից հրաժարվելու վերաբերյալ: Ակնհայտ է՝ սպասում էր:
4) Հունիսի 26-ին, Դատարանը վարույթ է ընդունում Դատախազի առանց քննության թողնելուն ենթակա բողոքը, բնականաբար Արմեն Դանիելյանի դեպքում չենք զարմանում: Միաժամանակ Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց՝ վերջինս վարույթ է ընդունում նաև այն բողոքը որից մենք ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻՆՔ: Ավելին ուղիղ նշելով, որ գիտակցում է, որ այդ բողոքից հրաժարվել է մեր կողմը, բայց ինքը որոշել է, որ պետք է վարույթ ընդունի և դատական ակտի հրապարակման օր նշանակի հուլիսի 4-ը:
5) Հունիսի 26-ին այս ամենի և այլ առավել քան ակնհայտ հիմքերով բացարկի միջնորդություններ են ներկայացվում Արմեն Դանիելյանին, բայց այս ամենն, ինչ կատարվում է՝ պարզ է, ինչ որ իմաստով բողոքից հրաժարվելը գաղտնազերծեց բոլոր բոլորի համար ինչքան կարևոր էր, որ միայն սույն դատավորը լինի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի դեմ բողոքը քննության առնողը և ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը: