Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ». քահանաների արձագանքը

Հունիս 30,2025 15:13

Քահանաների արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Տեր Փառեն քահանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

«․․․ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մատթ․ 12։50)

Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մի անձ, որը կարող է գործել հայի ինքնության դեմ, կարող է թիրախավորել ազգային Եկեղեցին, որը կարող է ուրանալ իր սրբություններն ու հողը հայրենի, որը կարող է խաբել, ստել ու կեղծել հայ ժողովրդին, մերժել դարավոր պատմությունն ու իր պապերի կերտած ինքնության ճանապարհը, որը կարող է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը, Արցախը համարել օտարինը, ոտնձգություններ կատարել հոգևորականների դեմ, նա չի կարող իմ եղբայրը լինել:

Տեր Գարեգին քհն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ։ Իմ հոգևոր ընտանիքն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և իմ Հոգևոր Հայրն է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ով մերժում է սրբությունները, պատմական արդարությունը և ազգիս հոգևոր սպասավորներին, չի կարող լինել իմ եղբայրը Քրիստոսով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30