Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական  միջոցառումը

Հունիս 30,2025 16:31

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս «Մետրո» թատրոնում կայացել է «Հուսո առագաստ»  հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Մասնագիտական ժյուրին  60 հայտերից ընտրել է 21 հեղինակ կատարողների, որոնցից 13-ն անցել են փառատոնի եզրափակիչ փուլ։


«Հուսո առագաստ» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ, երգահան Էդուարդ Զորիկյանը տեղեկացրել է, որ փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու  հուլիսի 18-ից 20-ը Սևանում ․ «Այդ երեք օրվա ընթացքում կլինեն և՛ շփումներ, ծանոթություններ, վարպետաց դասեր՝ թե՛ ոկալի, թե՛ կիթառի։ Մի խոսքով, երեք օրն էլ շատ հագեցած է լինելու։ Երկու հիմնական համերգներ կլինեն, վերջին օրվա համերգը կլինի փառատոնի փակման գալա-համերգը», – ասել է նա:

«Հուսո առագաստ»  հեղինակային երգի մասնակիցներից 23-ամյա Լիանան մասնագիտությամբ դաշնակահարուհի է, առաջին անգամ է մասնակցել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնին: Լիանան առաջիկայում նախատեսել է գրել շատ հեղինակային երգեր՝ ներկայանալով որպես հեղինակ-կատարող․ «Ակնկալիքները մեծ են, որովհետև արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ծանոթություն, ընկերներ: Հետոյի համար էլ, իհարկե, լավ փորձ է ինչ-որ բան սկսելու համար», – ասել է նա:

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը և շարունակում է մնալ  մշակութային նախաձեռնությունների կողքին։ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքի ակտիվացմանը և ստեղծագործ միջավայրի զարգացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30