Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ԱԳՆ խոսնակը ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթի մասին, որտեղ տեղ էին գտել հակահայկական կետեր

Հունիս 30,2025 17:10

«Իրանն այսօր». Իրանի ԱԳՆ խոսնակը ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթի մասին, որտեղ տեղ էին գտել հակահայկական կետեր.

«Համատեղ փաստաթղթում կազմակերպության անդամ երկրները կարող են հարցեր առաջ քաշել, որոնք պարտադիր չէ, որ արտահայտեն բոլոր անդամների դիրքորոշումը»։

«անդամ երկրները կարող են հարցեր առաջ քաշել, որոնք պարտադիր չէ, որ արտահայտեն բոլոր անդամների դիրքորոշումը».

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, թե հարևան երկրները վստահեցրել են՝ թույլ չեն տալու, որ Իսրայելն իրենց երկրի օդային կամ ցամաքային տարածքն օգտագործի Իրանի դեմ գործողությունների համար.

«Առանց բացառության, բոլոր հարևան երկրները մեզ վստահեցրել են, որ որևէ դեպքում թույլ չեն տա, որ սիոնիստական ռեժիմն իրենց երկրի օդային կամ ցամաքային տարածքն օգտագործի Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար։

Դեպքերը, որոնք զեկույցներում նշվել են, մենք այդ երկրներին տեղեկացրել ենք, և նրանց բացատրությունները լսել։ Ես այստեղ հստակ հայտարարում եմ՝ բոլոր այն դեպքերը, որ մեր կողմից ներկայացվել են, դրա հասցեատեր երկրների կողմից հստակ և վճռականորեն հերքվել են, և մեզ վստահեցրել են, որ ոչ միայն նման բան թույլ չեն տվել, այլև ապագայում ևս թույլ չեն տալու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30