Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու իր թիմը, իբր «քաղաքական հայտարարություններ» անելով, գործնականում միջամտում են ինչպես քննության իրականացմանը, այնպես էլ արդարադատության իրականացմանը, ինչի իրավունքը չունեն ոչ մի պարագայում. «Փաստ»

Հուլիս 01,2025 09:30

Ունենք մի իրավիճակ, երբ սարսափադղորդ մեղադրանքներ հնչեցնող իշխանությունը չի էլ մտահոգվում՝ այդ մեղադրանքները գոնե քիչ թե շատ հիմնավորելու, դրանց ինչ-որ արժանահավատ հիմքեր հաղորդելու հարցերով: Փոխարենը՝ իշխանության ներկայացուցիչները, սկսած անձամբ Նիկոլ Փաշինյանից, նրա տան անդամներից, վերջացրած ամենից հետին շարքի քպական պատգամավորով, առատորեն հայտարարություններ ու պիտակումներ, բնորոշումներ ու վիրավորանքներ են արտահայտում, ավելի ճիշտ՝ հորդում, հատկապես՝ հանրային, քաղաքական ու քարոզչական հարթակներում:

Իրենց միգուցե թվում է, թե այդպիսով «քաղաքականություն են անում»: Մինչդեռ սա չափազանց մտահոգիչ փաստ և իրողություն է. իշխանություն ունեցողները (Փաշինյան & թիմ) քաղաքական, հոգեբանական ճնշում են իրականացնում իրավապահ, քննչական ու դատական մարմինների վրա: Այսինքն, բացի այն, որ տեղի է ունենում նույն իշխանության ցուցումներով հետապնդման ենթարկվող գործիչների պիտակավորում ու հանրորեն պախարակում, բացի այն, որ խախտվում է կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը, վարչապետի, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարությունները ուղղակի ճնշման գործադրում են իրավապահ մարմինների ու դատարանների վրա: Իսկ դա արգելված է օրենքով, ի դեպ:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմը, իբր «քաղաքական հայտարարություններ» անելով, գործնականում միջամտում են ինչպես քննության իրականացմանը, այնպես էլ արդարադատության իրականացմանը, ինչի իրավունքը չունեն ոչ մի պարագայում:

Ավելին, նույնիսկ Փաշինյանն ինքն է «նորաձև կրթվելու» ժամանակ խոստովանում, որ ուղիղ հրահանգ է տալիս իրավապահ մարմիններին:

…Բայց այլ բնութագրական պահ էլ կա, որը, կարծում ենք, շատ ավելի էական է, քան մինչ այժմ արված դիտարկումները: Ու քպական կարկառունների այդ դրսևորումը շատ ավելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Տեսեք, թե՛ Փաշինյանը, թե՛ տարբեր տրամաչափի քպականները հիշյալ «գործերի» թեմայով իրենց հայտարարություններում անդադար ու մի քանի անգամ գործածում են «ահաբեկիչներ», «ահաբեկչություն» բառերը, բնորոշումները (հանուն արդարության, պետք է նշել, որ սա մեջբերում է ՔԿ «ահասարսուռ» հաղորդագրությունից): Թեպետ, սխալ է ասել՝ գործածում են: Փաշինյանն ու յուր թիմը մի անասելի աղմուկ-աղաղակ են դրել: Բացի այն, որ դա ամենավայրագ պրեսսինգ է՝ արդարադատության նույնիսկ չնչին հնարավորությունները ճզմելու նպատակով, Փաշինյանն ու ՔՊ-ն ո՞ւմ բերանն են լեզու դնում: Ի՞նչ ահաբեկիչներ, ի՞նչ ահաբեկչություն: Չէ, լուրջ, անդադար «ահաբեկիչներ» ասելով՝ այդ ո՞ւմ բերանն եք լեզու դնում: Այսինքն, Ադրբեջանի ու Թուրքիայի համա՞ր եք պարարտ հող ստեղծում: Ինչո՞ւ: Որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեն, թե հարևան Հայաստանում ահաբեկչական օջախներ կա՞ն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031