Չարժե հույսը դնել նրա վրա, որ «իշխանությունների ներսում է՛լ կան լուրջ, գիտակից մարդիկ, որոնք տեսնում և հասկանում են, թե ինչ նորանոր աղետներ է բերում Նիկոլ Փաշինյանը, և ինչ-որ պահի այդ մարդիկ դուրս կգան իրենց պատուհաս-շեֆի դեմ»։
Նիկոլ Փաշինյանը գործում է բանդաների կամ լրտեսական ցանցերի պարագլուխների հայտնի սկզբունքով, երբ, օրինակ, շարքային անդամին ստիպում են վկաների ներկայությամբ մարդ սպանել, որից հետո նա արդեն փախչելու տեղ չի ունենում ու ստիպված՝ մինչև վերջ հավատարիմ է մնում շեֆին, որովհետև վերջինիս բռնվելու դեպքում ինքը չի կարողանալու խուսափել ծանրագույն պատժից։
Դա է պատճառը, որ նա թիմակիցներին ստիպում է հրապարակավ պաշտպանել իր ցանկացած պետականաքանդ ձեռնարկ, ընդ որում՝ օգտագործելով նույնիսկ ավելի այլանդակ բառապաշար, քան իրենն է։
Ու ի՞նչ պիտի անեն լինգվոթրաֆիքինգի ենթարկվող այդ ուսապարկերը։ Կամ պիտի ընդվզեն և պատժվեն հիմա, կամ հնազանդվեն շեֆին և հույս ունենան, որ հետագա անխուսափելի պատիժը հնարավորինս կուշանա։ Բնականաբար՝ ընտրում են երկրորդ տարբերակը, առավել ևս՝ որ դրա համար նաև առատորեն վարձատրվում են։ Հասկանալի է, որ նրանք, որպես կանոն, իրենց այդ պահվածքը բացատրում են «հանուն ինքնիշխանության պայքարով», «լեգիտիմ իշխանություններին սատարելու սկզբունքային որոշմամբ» և այլն։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում