Լրահոս
Օրվա լրահոսը

Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։ Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք. Դավիթ Գալստյան

Հուլիս 01,2025 10:26
ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ

Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։

Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։

Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք։ Չեք կարող։ Մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Ավելին՝ այստեղ, փակ տարածքում, առավել պարզ են երևում մեր իրականության աղաղակող հակասությունները։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում են, ովքեր դեռ հիշում են արժանապատվության և ազգային արժեքների իմաստը՝ չլռել։ Այսօր լռությունը հանցակցություն է։ Ես ազատ եմ՝ նույնիսկ անազատության մեջ։ Քանի դեռ կան մտածող մարդիկ, կանգուն ժողովուրդ և արդարություն պահանջող սերունդներ՝ մենք պարտվելու իրավունք չունենք։

Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խբակցության ղեկավար

Liberty LLC – Law Firm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031