Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորս ունեցավ արձագանք. վարչապետը որոշեց մեկ շաբաթ չհայհոյել. Վիգեն Ավետիս. «Հրապարակ»

Հուլիս 01,2025 10:35

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձեւ է» կրթարշավի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ նաեւ Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը:
Նա իր խոսքում ասել էր. «Նայում եմ ձեզ ու տեսնում վերածնվող Հայաստան: Այս բանախոսություններն էլ դրա օրինակն են։ Մինչեւ երեկ գիշեր ինձ հորդորում էին չգալ, չմասնակցել շարժմանն ու չխոսել այս հարթակից։ Մեկը գիշերը եկել էր տուն։ Ասում եմ՝ լսեք, ես ազատ մարդ եմ, ազատ` իմ որոշումներում, որոնց վրա ոչ ոք չի կարող ազդել։ Կներեք, բայց նույնիսկ՝ վարչապետը»։ Բանախոսությամբ հանդես գալուց հետո օգտատերերը Ֆեյսբուքում սուր քննադատության ենթարկեցին քանդակագործին: Ի՞նչ տպավորություններ է ստացել քանդակագործը «Կրթվելը նորաձեւ է» ֆորումից։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Վիգեն Ավետիսի հետ:

– Ինչի՞ մասին խոսեցիք:

– Խոսեցի արվեստի մասին, ազնվության մասին, խոսեցի իմ անցած ճանապարհի մասին եւ շատ կարեւոր ուղերձներ թողեցի ներկաներին: Նշեցի, թե, ըստ իս, ինչն է այս կյանքում ամենակարեւորը: Դրանք մի քանիսն են: Նշեցի, որ կրթվելը սկսվում է գրագետ խոսքից` լեզվից: Կրթված մարդը նա է, որը լավ տիրապետում է իր լեզվին: Կրթությունը հայերեն լեզվին տիրապետելն է: Օրինակ բերեցի Վիկտոր Համբարձումյանի կտակից: Համբարձումյանն իր կտակում ժողովրդին ուղերձ էր հղել՝ սովորել հայոց լեզու: Մյուս ուղերձս սուտ չխոսելու մասին էր: Իմ օրինակով բացատրեցի, թե որքան է մարդու կյանքը փոխվում, երբ սկսում է մերժել սուտը եւ բացառել: Ես 7-8 տարեկանից սուտ չեմ խոսում, եւ իմ կյանքը լրիվ փոխվեց այդ պահից: Մարդը պետք է ապրի այնպես, որ սուտ խոսելու կարիք չլինի, այլ ոչ թե շարունակ մտածի` ինչպես անել, որ սուտը ջրի երես չբարձրանա: Շատ կարեւոր մի բան էլ ասացի, որին նաեւ հետո անդրադարձավ վարչապետը` խոսքը հայհոյանքը հայերենից, ինչպես նաեւ մտքից հանելու մասին է: Այն մաքրում է հոգեւոր եւ մշակութային դաշտը: Երբ չես հայհոյում, ամեն բան փոխվում է: Հայը երբեք չի հայհոյել: Հայը հայհոյել է թուրքերեն եւ ռուսերեն: Մեր լեզվի մեջ չի եղել հայհոյանք: Ես խորհուրդ տվեցի ներկաներին՝ բացառել հայհոյանքը: Հորդորս ունեցավ արձագանք. վարչապետը որոշեց մեկ շաբաթ չհայհոյել: Իմ կարծիքով՝ սա շատ կարեւոր առաջխաղացում է: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հանրության մեջ նման ներդրում ունենալ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031