Ազգային ժողովն այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նստաշրջան է հրավիրել։
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այսօր «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է։ Շնորհավորելով Օհանյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրեն տեղեկություններ են հասնում, որ Սեյրան Օհանյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայանում ԱԺ նիստերին։
«Ինձ արդեն որերորդ անգամ է՝ տեղեկություններ են տրամադրվում, որ առողջական խնդիրների պատճառով է, բայց միեւնույն ժամանակ առիթն օգտագործելով՝ ուզում եմ տեղեկացնեմ, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ ես չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարել։ Խնդրում եմ՝ նման գործելաոճից ձեռնպահ մնալ»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում նաեւ ՀԷՑ-ի պետականացման նախագիծն է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ