ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում անդրադարձավ «Սրբազան շարժման» առաջնորդի եւ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։
«Մի քանի օր առաջ ՀՀ իրավապահ մարմինները կանխեցին, բացահայտեցին մի այլանդակ եւ ահասարսուռ ահաբեկչության փորձ, որի կազմակերպիչը Բագրատ Գալստանյանն էր։ Շատերն այս օրերին համեմատական են անցկացնում հոկտեմբերի 27-ի եւ այս ահաբեկչության փորձի հետ։ Բայց ես ուզում եմ ասել, որ հաջողության պարագայում սա բազմապատիկ ավելի ահասարսուռ ահաբեկչություն էր լինելու, քան հոկտեմբերի 27-ինը, որովհետեւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում՝ ՀՀ ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախներն այս դահլիճից դուրս գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր լինել»,- ասաց Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ընդդիմության կողմից այս գործողությունները խրախուսվում են։ «Այն, ինչ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում եւ Հայաստանի ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները»,- հավելեց Կոնջորյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ