Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր որոշումը ծագել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունից առաջ, ՀԷՑ-ը տարեվերջին ակտավորվելու էր 12,5 մլրդ դրամով»․ Դավիթ Խուդաթյան

Հուլիս 01,2025 14:19

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է ՔՊ խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ «Էներգետիկայի մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։

«Պետությունը պետք է ունենա արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն անհրաժեշտ գործընթացներ։ Օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի ՀՀ էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ հանրային շահերը պաշտպանելու համար։ Ուստի, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են ապահովելու, որ պետությունն ունենա կանխարգելիչ միջամտություն եւ ունենա անհրաժեշտ իրավական եւ համաչափ գործիքներ՝ նման միջամտություններ իրականացնելու համար»,- ասաց նա։

Ավետիսյանը հարցրեց Վլադիմիր Վարդանյանին․ «Եթե Եկեղեցու պաշտպանության վերաբերյալ ՀԷՑ-ի սեփականատիրոջ հայտնի հայտարարությունը չլիներ, դուք էսօր այստեղ էս նախագիծը զեկուցելո՞ւ էիք։ Ասում եք՝ կոլապս, մի քանի ժամանակ առաջ այդպիսի խոսույթ չկար, ԲԷՑ-ը պետական է, այդտեղ հեչ խնդիր չկա՞։ Էդքան կոլապսի մասին խոսում եք, ֆիքսվել եք միայն ՀԷՑ-ի վրա, վստահ եմ, ներքաղաքական դրդապատճառներով»։

«Մի հարցում ձեզ հետ պետք է համաձայնեմ, այո, սա շատ ժամանակավրեպ նախագիծ է, շուտ պետք է բերվեր։ Էս խուժան սեփականաշնորհման գործընթացին էր պետք ի սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել։ Ուշացած է, եւ ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք»,- արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Թադեւոս Ավետիսյան իր ելույթում ասաց․ «Այս նախագիծը քաղաքական այլախոհություն հայտնած կամ գործող իշխանության կարծիքից տարբերվող կարծիք հայտնած բիզնեսի ներկայացուցչին պատժելու, եղածը խլելու մասին է»։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ՀԷՑ-ի պետականացման որոշումը չի ծագել Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունից հետո, դա ծագել է քաղաքական հայտարարությունից առաջ։ «Եվ հանրապետության վարչապետի կողմից հանձնարարվել է ՏԿԵ նախարարությանը եւ անձամբ ինձ, հանձնարարականը եղել է գրավոր։ Եվ ինձ մոտ անձամբ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։ Այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել կառավարման այս համակարգին ՀԷՑ-ում, եւ հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները մանավանդ անջատումների թվով այլեւս այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում պետք է համակարգն անջատվի, այդ քննարկումը բերել է նրան, որ առնվազն 12,5 մլրդ դրամի ակտավորվելու է ՀԷՑ-ը տարեվերջին, դրան գումարած նաեւ այն հանձնարարությունը, որի համար մեկամսյա ժամկետ էր տրվել հանրապետության վարչապետի կողմից, այս ամենից ընդամենը երկու օր հետո քաղաքական ձեզ հայտնի հայտարարությունն է արվում»,- ասաց Խուդաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Խուդաթյանին․ «Ես ուզում եմ հասկանալ՝ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելը այդ ո՞ր ժամանակից դարձավ քաղաքական հայտարարություն։ Այսինքն՝ քաղաքականությո՞ւն է, քաղաքականության մեջ մտնելու հայտ է ներկայացրե՞լ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031