Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Հուլիս 01,2025 14:27

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։

✅Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել և այդ սակագները մնացին անփոփոխ։

Արդյունքում, վերանայվեցին (յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար)՝

✅փոխադրման սակագինը՝ 9,099.354 դրամ՝ նախկին 8,229.741 դրամի փոխարեն։
✅Օպերատորի (գազամատակարարման համակարգի) սակագինը՝ 23.533 դրամ, նախկին 24.042 դրամի փոխարեն։
✅Բաշխման սակագինը նվազեցվել է՝ 14,989.73 դրամ, նախկին 19,664.779 դրամի փոխարեն։

Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031