Լրահոս
Օրվա լրահոսը

TOON EXPO Մոսկվա 2025-ը կոտրեց կարծրատիպերը ՀՀ անշարժ գույքի շուկայի մասին Սփյուռքում

Հուլիս 01,2025 15:03

30 ընկերություն, ավելի քան 50 նախագիծ, հարյուրավոր այցելուներ ու գործարքներ․ հունիսի 27-29 Մոսկվայի Տիմիրյազև կենտրոնում անցկացվեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի մեծամասշտաբ TOON EXPO MOSCOW ցուցահանդեսը։

Կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է՝ ցուցահանդեսը դուրս եկավ Հայաստանի սահմաններից, որպեսզի ՀՀ անշարժ գույքն ավելի հասանելի դառնա սփյուռքի համար՝ լրացուցիչ ներդրումային հոսք ապահովելով ՀՀ տնտեսության մեջ։

Ցուցահանդեսին ներկայացված միակ ֆինանսական կառույցը Ամերիաբանկն էր՝ սփյուռքի համար նախատեսված հատուկ հիփոթեքային վարկային առաջարկով։
     

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն էր շինարարական ոլորտի առաջատար ML Mining ընկերությունը, որը համագործակցում է Big Projects-ի հետ արդեն երկրորդ անգամ։ Ընկերության փոխտնօրենը շեշտում է՝ TOON EXPO MOSCOW-ը ոչ թե պարզապես ցուցահանդես էր, այլ կամուրջ հայրենիքի և սփյուռքի միջև։

Նա ընդգծում է՝ TOON EXPO MOSCOW-ը անցավ ակնկալվածից հաջող և արդյունավետ, նույնիսկ այն դեպքում, երբ շատերը սկզբում թերահավատ էին։

Էքսպոյի հիմնական գործընկեր RED Invest Group-ի տնօրենը նկատում է՝ Big Projects-ի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի, իսկ հիմնական գործընկերոջ կարգավիճակն իրենց դեպքում արդեն ամրագրված է։

Վստահելով Big Projects ընկերությանը՝ ցուցահանդեսի գործընկեր Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ն TOON EXPO-ի կողքին է հենց սկզբից։ ՀԿ-ի նախագահը, վերլուծելով եռօրյա ցուցահանդեսի արդյունքները, ասում է, որ ռուսաստանաբնակ հայերը մեծ հետաքրքրություն ունեն հայկական անշարժ գույքի շուկայի նկատմամբ։

Գլխավոր գործընկեր Հայ գործարարների ասոցիացիայի տնօրենը նկատում է՝ TOON EXPO MOSCOW 2025-ը համախմբեց ռուսաստանաբնակ հարյուրավոր հայերի, որոնք հայրենիքում ներդրում կատարելու ցանկություն ունեն։

TOON EXPO-ն իր պատմությունը սկսեց 2022-ին՝ Երևանում, և արդեն 5 հաջողված ցուցահանդես է անցկացրել՝ ապահովելով սպասվածից ավելի մեծ արդյունքներ։

Սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին TOON EXPO-ն կրկին կանցկացվի Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։ Այցելուներն ու մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու անշարժ գույքի, կառուցապատման, բանկային և հարակից ոլորտների ավելի քան 100 ընկերությունների առաջարկներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031