Sputnik Արմենիա. Չափազանց հուզական. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է բնութագրել Ադրբեջանի արձագանքը Եկատերինբուրգում իրավապահ մարմինների աշխատանքին:
«Կրեմլը ուշադիր հետևում է «Sputnik Ադրբեջանի»-ի և Ruptly մասին տեղեկատվությանը։ Մոսկվան հույս ունի, որ Բաքվի հետ անմիջական շփումները կհանգեցնեն ձերբակալված ռուս լրագրողների ազատ արձակմանը։ Նրանց ձերբակալությունը բացարձակապես չի համապատասխանում ընդունված նորմերին և երկկողմ հարաբերությունների ոգուն», – ասել է Դմիտրի Պեսկովը։
Բաքվում Sputnik Ադրբեջան լրատվական գործակալության գրասենյակում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 7 մարդ, հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Sputnik Ադրբեջանի տնօրենը և գլխավոր խմբագիրը ձերբակալվել են «խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման» քրեական գործով, հաղորդում է պետական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ո՛չ փաստաբաններին, ո՛չ էլ դիվանագետներին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին: Ադրբեջանի խմբագրությունում խուզարկությունները պատասխան են Եկատերինբուրգում ռուս իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ադրբեջանական հանցավոր խմբավորման դեմ ձեռնարկված գործողություններին: