Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում եմ հնարավորինս արագ լքի իր կարգավիճակը․ վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է»․ Ալեն Սիմոնյանը՝ կաթողիկոսին

Հուլիս 01,2025 16:21

«Հորդորում եմ հնարավորինս արագ լքի իր կարգավիճակը, որը հիմա բռնել է։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան իրեն, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Խոսքը ժամանակի մասին է։ Խնդրում եմ՝ թող լքի»,- դիմելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ամեն օր Նիկոլ Փաշինյանը բացատրում է դա։ Լրագրողների դիտարկմանը՝ հայհոյանքներո՞վ է բացատրում, Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ դա քաղաքական խոսք է և հորդորեց դիմել դատարան, եթե կարծում են, որ խնդիր կա․ «Ես՝ որպես հավատացյալ մարդ, որը մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, չեմ կարող հանդուրժել նման բանը։ Պայքարելու եմ, համոզելու եմ, այն, ինչ անում է վարչապետը: Ամեն օր բացատրում է, ցույց է տալիս ճանապարհը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031