Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթամշակութային միջոցառումներ՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Հուլիս 01,2025 16:26

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է ընթացիկ տարվա սոցիալական նշանակության միջոցառումների շարքը: Ծրագրի իրագործման ընթացքում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխա հնարավորություն կունենա այցելել երևանյան մշակութային օջախներ: Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է:

Ճանաչողական այցի առաջին հասցեն Մեծն Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ինտերակտիվ ծրագրերի միջոցով նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալ ազգային նվագարաններին ու երաժշտական գործիքներից օգտվելու նրբություններին:

Անմիջական այս միջավայրն ու կրթամշակութային ծրագիրը կարևոր քայլ են երեխաներին արվեստին մոտեցնելու համար: Միջոցառման ավարտին երեխաները նվեր ստացան նաև թեմատիկ գրքեր, ինչը լավ հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու Կոմիտասի ստեղծագործական աշխարհին:

Կից՝ տեսնյութի հղումը.

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031