Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելանը Յանեկ Պոլեյի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից թշնամական քաղաքականության դրսևորումներին

Հուլիս 01,2025 17:16

Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ
Հունիսի 30-ին Բրյուսելում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը հանդիպել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ։

Քննարկված հարցերի շրջանակն ընդգրկել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին, Հայաստանի իշխանությունների կողմից սանձազերծված հակաժողովրդավարական գործողությունների նոր ալիքին, տարածաշրջանային քաղաքական գործընթացներին և դրանց հիմնական միտումներին վերաբերող հարցեր։

Իշխան Սաղաթելանը Պարոն Պոլեյի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից թշնամական քաղաքականության դրսևորումներին. հայ գերիների ապօրինի պատանդառություն և կեղծ դատավարություններ, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթում, Հայաստանին ներկայացվող բազմաթիվ, այդ թվում՝ տարածքային պահանջներ։
Նկատի ունենալով համաեվրոպական խոշոր այս կուսակցության հետ ՀՅ Դաշնակցության սերտ գործընկերության շարունակական բնույթը՝ նախանշվել են առաջիկա համագործակցության նոր ուղղություններ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031