Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական հեռուստաալիքների՝ ՀՀ-ում հեռարձակումն արգելելու մասին

Հուլիս 01,2025 17:20

«Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն են նայել և նման տպավորություն ստացել, որ հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին։ Թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործերով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»,-լրագրողների հիշեցմանը՝ կան ռուս պատգամավորներ, որոնք հայտարարել են, որ ՀՀ-ում ձերբակալությունները հարվածում են հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ իր գործընկեր Վալենտինա Մատվիենկոն հրաշալի այց է ունեցել Հայաստան։

ԱԺ նախագահի կարծիքով՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարց պետք է քննարկել․ «Թող բերանները փակեն, ռադները քաշեն։ Համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս ամենից հետևություն պետք է անենք և քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում։ Եթե ռուսական պետական ալիքները թույլ են տալիս իրենց խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ առնվազն պետք է փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»։

Լրագրողները հիշեցրին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ է հայտարարել, որ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները մտահոգություններ են առաջացնում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի արձագանքի, քանի որ նրան արդեն պատասխանել են։ 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031