Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը չի մարսելու. Հրանտ Բագրատյան

Հուլիս 01,2025 17:28

«Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը չի մարսելու, իսկ մենք հոսանք չենք ունենալու, ժողովուրդ, նույնիսկ էս պետականացման որոշումն իրականում պետականացում չի, ազգայնացում է: Իսկ ազգայնացում բառը չի օգտագործվում, որովհետեւ սահմանադրորեն արգելված է, սկսվելու են վեճեր, բոլոր վեճերով ՀԷՑ-ը հաղթելու է դատարանում»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով. «ՀԷՑ-ը կիպրական ընկերություն է, կիպրական ներդրում է համարվում: Սամվել Կարապետյանն այդքան հեռատեսություն ունեցել է, որ ՀԷՑ-ը ձեւակերպել է որպես կիպրական ակտիվ: Նա դիմելու է դատարան, հաղթելու է ու չի թողնելու ՀԷՑ-ն աշխատի: Ժողովուրդն էլ մի օր հոսանք չունենա, գիտեք՝ ինչ կանի…»:

Հրանտ Բագրատյանը շեշտում է. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը թշնամի է այս պետությանը, ինքը պետք է փափուկ տարբերակով պետությունը քանդի…Լույս չեք ունենալու, ժողովուրդ ջան…Ցանկացած դատարանում Սամվել Կարապետյանը հաղթելու է, դատարանն ասելու է ՝ դե տվեք այդ մարդուն 800 մլն դոլար, որը Հայաստանը չունի, որովհետեւ բյուջեում փող չկա, ինչ էլ կա, հազիվ աշխատավարձ է տալիս ԱԱԾ-ին…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031