Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ հանդիպմանը Ադրբեջանի դեսպանին բողոքի ինչ կետեր են ներկայացվել

Հուլիս 01,2025 18:55

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«ՌԳ ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին հանձնված նոտայում այս հատվածը կարծում եմ առանձնակի ուշադրության է արժանի.

«2025թ. հուլիսի 1-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն հրավիրվել է Ադրբեջանական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Ս. Մուսթաֆաևը։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Մ.Յու. Գալուզինի հետ հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվել է բողոք՝ կապված Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, ինչպես նաև ադրբեջանական կողմի՝ երկկողմ հարաբերությունների ապամոնտաժմանն ուղղված կանխամտածված քայլերի հետ։

Դրանք ներառում են՝ միջպետական երկխոսության շրջանակում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, ադրբեջանական ԶԼՄ-ներում իշխանությունների հովանավորությամբ ծավալված ռուսատյաց քարոզարշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների՝ «Սպուտնիկ Ադրբեջան» ռուսական լրատվական գործակալության և դրա աշխատակիցների նկատմամբ անթույլատրելի և վրդովեցուցիչ գործողությունները, ինչպես նաև հանրապետությունում ռուս կատարողների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ մշակութային բոլոր միջոցառումների չեղարկումը»»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031