Տևական ընդմիջումից հետո հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և պայմանավորվել շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով:
Երկու նախագահներն էլ հանդես են եկել ճգնաժամը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։
ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանքն է, որոնք նախկինում անտեսում էին Ռուսաստանի անվտանգության շահերը, իսկ այժմ ռազմական գործողությունների ձգձգման գիծ են տանում: Կիևի հետ հնարավոր պայմանավորվածությունները պետք է համալիր և երկարաժամկետ բնույթ կրեն, ընդգծել Է Պուտինը:
Կարդացեք նաև
«Սպուտնիկ»