Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան լինելը միայն հոդված գրելով չէ. Միքայել Բադալյանը՝ եկեղեցուն սատար կանգնելու մասին

Հուլիս 01,2025 22:33

Մայր Աթոռի շնորհիվ գրքեր տպագրած, հոնորարներ ստացած 100֊ավոր գիտնականներից քանի՞սն են կանգնած Եկեղեցու կողքին:

«Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողովի ժամանակ հնագետ,ուրարտագետ Միքայել Բադալյանն ի թիվս այլի, հարց բարձրացրեց՝ Եկեղեցին ունի «Էջմիածին» ամսագիր,որտեղ շատերը 100-ավոր հոդվածներ են տպագրել, այսօր Մայր Աթոռի շնորհիվ գրքեր տպագրած, հոնորարներ ստացած 100֊ավոր գիտնականներից քանի՞սն են կանգնած Եկեղեցու կողքին:

Գիտնականը կարեւորեց մտավորականի կերպարը եւ ազգային եկեղեցուն սատար կանգնելը:

«Այսօր պատմաբան լինելը միայն հոդված գրելով կամ զեկույց ունենալով չէ,դա շատ կարեւոր առաքելություն է,սակայն ցավոք տեսնում ենք մտավորականների,որոնք իրենց առաքելությանը համահունչ չեն գնում…Շատ կարեւոր է ֆիքսել,թե ով է այսօր եղել Հայ Առաքելական եկեղեցու կողքին»,-ասաց նա:

Համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031