Լոնդոնում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երրորդը՝ Ուիմբլդոնյան մրցաշարը:
Անցած տարվանից Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը այս պահին կանանց մենախաղերում խաղում է Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ եւ առաջին սեթից հետո զիջում է 2:6 հաշվով:
Իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարեն Խաչանովը առաջին շրջանում 7:5, 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել ամերիկացի Մակքենզի Մակդոնալդի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ