Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հոխորտանքներին Դեբեդի տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում, բայց զարմանում են՝ ինչպես են Հայաստանում թշնամու հետ բարեկամություն քարոզում

Հուլիս 01,2025 23:52

Marz news. Տարածաշրջանային հարցերից մինչև անվտանգային, գյուղի առօրյային ու կենցաղին վերաբերող խնդիրներ են քննարկում ամեն օր Դեբեդի կենտրոնական հատվածում հավաքված տղամարդիկ։ Նուրբ հումոր ունեն դեբեդցիները։

Անծանոթ մարդկանց կամ հյուրերի հանդիպելիս՝ հումորով են սկսում խոսքուզրույցը։ Երբ մտերմանում են, բացում են սրտները։

Քիչ չեն գյուղի խնդիրները․ մշակովի հողատարածքներ չկան, գյուղտեխնիկա չունեն, օր օրի կյանքն ավելի է թանկանում, առողջապահական, կենցաղային ծախսերը՝ երկրաչափական պրոգրեսիայի նման են աճում, իրենց ժամանցի համար նախատեսված խաղասենյակն է վառվել-մոխրացել, բայց այդ ամենը ի չիք է դառնում, երբ սահմանին թեկուզ մեկ «դմփոց» է լսվում։ Ամեն օր քնում ու արթնանում են ահը սրտներում՝ հանկարծ պատերազմ չսկսվի՞։

Ալիևի հոխորտանքներին Դեբեդի տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում, բայց զարմանում են՝ ինչպես են Հայաստանում թշնամու հետ բարեկամություն քարոզում, երբ Ադրբեջանում դեռ մանկահասակ երեխաներին թշնամանք են սերմանում։

Ընկուզենու տակ, սեղանի շուրջ հավաքված միջահասակ ու մեծահասակ տղամարդկանց շուրթերից ամենաշատը «խաղաղություն» բառն է հնչում։ Ուզում են, որ իրենց երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն։

Լավ նորություն էլ ունեն։ Ասում են՝ վերջին տարիներին գյուղի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։ Հատկապես մայրաքաղաքից մարդիկ գալիս են, այստեղ հող կամ տուն են գնում՝ փոքրիկ բիզնես հիմնելու կամ պարզապես ամռան ամիսներն այստեղ անցկացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031