Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ձեր շեֆը, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարծիք ունի ահաբեկչության մասին: Մինչև կմտածեք՝ ինչ պատասխանել, մենք ներկայացնենք նրա կարծիքը. «ՉԻ»

Հուլիս 02,2025 09:30

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը գրել է. «Նկատենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների 99 տոկոսը որևէ բառով, կեսբերան ակնարկով անգամ, բացասական դիրքորոշում չարտահայտեց ծրագրված ահաբեկչության վերաբերյալ։ Գոնե ասեին, որ ահաբեկչությունն ու ռազմական հեղաշրջումը վատ բան է»:

«ՉԻ». Մենք դատապարտում ենք ծրագրված ահաբեկչությունը, համ էլ ահաբեկչությունն ու ռազմական հեղաշրջումը վատ բան է:

Ըհը, ասացինք, ախպեր ջան: Է՞դ էիր ուզում:

Իսկ ձեր շեֆը, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարծիք ունի ահաբեկչության մասին: Մինչև կմտածեք՝ ինչ պատասխանել, մենք ներկայացնենք նրա կարծիքը.

«Ես ուզում եմ անդրադառնալ «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը: Առաջին իսկ վայրկյաններից իմ բոլոր գործողությունները միտված են եղել ապացուցելու, ցույց տալու, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները ահաբեկիչներ չեն:

Անձամբ ճանաչելով Պավել Մանուկյանին, անձամբ ճանաչելով Վարուժան Ավետիսյանին, անձամբ ճանաչելով Արեգ Կյուրեղյանին, անձամբ ճանաչելով էլի մարդկանց, ես կարող եմ ասել՝ նրանք հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են», 22.07.2016թ.:

Կարող եք անխնա տարածել այս հակաահաբեկչական կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031