Մարտի 19-ին Եվրախորհրդարանում կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը և ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
🔹Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին, մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։
🔹Միջոցառմանը մասնակցեցին նաև ԱԳԵԾ բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ինչպես նաև ԵՄ կառույցների այլ պաշտոնյաներ։
🔸Միջոցառմանը հեռավար ձևաչափով մասնակցեց նաև դեսպան Տ․ Բալայանը, որը ներկայացրեց ԵՔՀ և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները և հայկական կողմի ակնկալիքները, ինչպես նաև անդրադարձավ ենթակառուցվածքային նախագծերին՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։
Կարդացեք նաև
🔹Նիստի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն, որը հասանելի է հետևյալ հղմամբ:
Բելգիայում ՀՀ դեսպանություն/ ԵՄ–ում ՀՀ առաքելություն


















































