ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունում «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է
ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության առաջարկ էի արել, որով մասնավորապես արձանագրում էի
📌ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտություն հասկացությունը․
📌Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը․
Կարդացեք նաև
📌Պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքվու՝ մշտադիտարկելու նրանց պահպանման պայմանները և դատական գործընթացները։
Հայաստանի պատվիրակության անդամ քպ-ականները դեռ Երևանից չմիացան նախաձեռնությանս, փոխարենը նախաձեռնությանս միացան՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ։
Իսկ հետո քննարկման ժամանակ առաջարկս մերժելու համար ձայն վերցրած Լիտվացի պատգամավորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են և եկել եզրակացության, որ առաջարկս պիտի մերժել, որովհետև կողմերի համար զեկուցողի ներկայացված տեքստն է ընդունելի։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա, այն բանից հետո Վեհափառ Հայրապետի առաջարկով Շվեյցարիայում Արցախի հոգևոր մշակութային ժառանգության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպվեց։
Այնուամենայնիվ, մի քանի երկրներից՝ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Կանադա, Բելգիա, Անդորա, Շվեդիա, կողմ քվեարկեցին իմ նախաձեռնությանը:
Իսկ ամենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․․