Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ դրվագ. Միքայել սրբազանի եւ կաթողիկոսի ճանապարհը փակած կինը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետի զոքանչն էր

Հուլիս 02,2025 10:41

Հունիսի 27-ին, երբ ԱԱԾ ծառայողները գործողություններ էին սկսել Սուրբ Էջմիածնում՝ Վեհարանի դիմաց, եւ փորձում էին բիրտ ուժով այնտեղից քննչական մարմին տանել Միքայել սրբազանին, մի շարք քաղաքացիներ հավաքվել էին այնտեղ իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Միքայել սրբազանին:

Այս աջակցության քողի տակ մի ուշագրավ դրվագ բաց թողնվեց հանրության ուշադրությունից: Հավատացյալների շարքերում երեք կանայք կանգնել էին Վեհարանի դարպասների դիմաց, ձեռքը դրել փականին եւ թույլ չէին տալիս Միքայել սրբազանին դուրս գալ Վեհարանի դարպասներից: Նրանք նույնիսկ չանսացին Ամենայն հայոց կաթողիկոսի կոչին՝ բացել դարպասը:

«Վեհափառ, մենք մեր սրբազանին չենք թողնելու, ո՛չ, ո՛չ: Ես Պարսկաստանում հայ եմ մնացել եկեղեցու շնորհիվ, ես թույլ չեմ տա ՝ այս պիղծ հայերը կոտորեն իմ եկեղեցին, իմ սրբազանին: Խնդրում եմ»,- լացակումած այսպես էին արձագանքում կանայք Վեհափառի՝ դարպասը բացելու խնդրանքին:

 

Մեր տեղեկություններով՝ կանանցից մեկը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կնոջ մայրն է: Նա հաստատեց այդ տեղեկությունը:

Քաղաքագետին խնդրեցինք մեկնաբանել զոքանչի գործողությունները՝ հետաքրքրվելով արդյոք սադրիչ քայլ չէր նրա զոքանչի կողմից արվածը՝ հաշվի առնելով, որ ակնհայտ է՝ ինչ կլիներ, եթե սրբազանը չներկայանար քննչական մարմին:

Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց. «Մեկնաբանություն չունեմ։ Իսկ տվյալ միջադեպի հետ կապված իմ հանրային դիրքորոշումը արդեն արտահայտել եմ հարցազրույցների եւ գրառումների տեսքով»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031