Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ ՀԷՑ–ի, այսպես կոչված, «ազգայնացման» հարցը ոչ այլ ինչ է, քան բռնագրավում. «Սակայն բռնագրավումը նույնպես արգելված է, պետական մարմինները չեն կարող բռնագրավել օտարերկրյա ներդրումները, եւ բռնագրավումն ինքնին կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան` դատարանի որոշմամբ եւ ամբողջությամբ փոխհատուցման տեսքով:
«Ազգայնացում», «բռնագրավում» եւ «առգրավում» տերմինները կարգավորվում են օրենքով: Զարգացող երկրներում, որտեղ մասնավոր սեփականությունը պաշտպանող ինստիտուտները թույլ են, այնպիսի օրենքներ, ինչպիսին է «Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին» օրենքը, սովորաբար համարվում են հիմնարար, եւ երկրին անհրաժեշտ է նմանատիպ օրենք՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: