Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը և Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր

Հուլիս 02,2025 12:04

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) Գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:

Միջազգային Առևտրի Պալատը աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես վարքագիծը և գլոբալ կարգավորումները՝ ռազմավարական շահերի պաշտպանությամբ, կանոնների ձևավորմամբ և վեճերի լուծմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ներդրումների ներգրավման, առևտրի զարգացման և ստանդարտացման հարցերին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP 17 ՄԱԿ Կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031