Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվե». Ի հեճուկս այս նորմերի՝ պարագլուխն ասում է՝ ես մտնելու եմ կրոնական կազմակերպության հարցերի մեջ և ինքս որոշելու եմ, թե ով պետք է լինի եկեղեցու ղեկավարը

Հուլիս 02,2025 12:34

«Հայաքվե». Վարչախմբի պարագլուխն ամենօրյա ռեժիմով խառնվում է Հայաստանի ամենամեծ կրոնական կազմակերպության` Հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին, ինչի իրավունքը չունի ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածի, ինչպես նաև՝ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի` կրկին 17-րդ հոդվածի համաձայն:

Նա եկեղեցու հարցերին միջամտելու իրավունք չունի նաև ըստ միջազգային իրավունքի` թե´ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, թե´ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, թե´ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն:

Ի հեճուկս այս նորմերի` պարագլուխն ասում է՝ ես մտնելու եմ կրոնական կազմակերպության հարցերի մեջ և ինքս որոշելու եմ, թե ով պետք է լինի եկեղեցու ղեկավարը:

Նա խախտում է սահմանադրությունը` միաժամանակ մարդկանց մեղադրելով հեղաշրջում անելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031