«Նիկոլն այսօր Հայաստանում իրականացնում է ահաբեկչություն»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, որ իշխանության համար վտանգ են ներկայացնում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարձակվում են խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, ընդհանրապես քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշում են հայտնում։ Եվ որոշվում է, որ այդ անձինք պետք է չեզոքացվեն։ «Սկսել են կենդանի մարդկանց դագաղներ տանելով Հանրապետության հրապարակում։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչպիսին պետք է լինի սրանց շարունակությունը՝ շատ պարզ, ամենապարզ ամենաթողությամբ։ Սա էլ ամենաթողության դրսեւորում է, նրանք անգամ հաշտ չեն Սամվել Կարապետյանի նկարների ու պաստառների հետ։ Իրենք չեն հանդուրժում իրենց վերաբերյալ ճշմարտության բարձրաձայնումը, իրենց հակահայկականության մասին խոսակցությունները»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Նա նշեց՝ Հայաստանում այս ամենաթողությունն ինքն իրենով չի ավարտվելու, ոչ մեկի վրա այն կանգ չի առնելու։ «Իրենց ամենաթողությունն արդեն հասել է Սուրբ Էջմիածնի պղծմանը, իրենք ոչինչ չեն տեսնում այն ամենի մեջ, որ հեղինակազրկված ԱԱԾ-ին կարող են հանձնարարել գրոհել Վեհարանը, բռնություն գործադրել սրբազան հայրերի նկատմամբ։ Իրենց համար սա նորմալ է, ինչո՞ւ է, որովհետեւ այն թուրքական ծրագիրը, որը 2018 թվականին իշխանությունը զավթելուց հետո իրենց հանձնարարվել է, շարունակվում է։ Այդ թուրքական ծրագրի մեջ է նաեւ Էրդողանի տակ 10 տակ ծալվելը եւ ոտաբոբիկ Էրդողանի մոտ գնալը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ