Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը երկու տարի առաջ ասում էր՝ պատմության մեջ ամենառուսամետ կառավարությունն են, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք»․ Հայկ Մամիջանյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին հայտարարության առիթով

Հուլիս 02,2025 15:22

«Բավական բարդ է այս գործընթացները մեկնաբանելը, որովհետև օրինակ «Սպուտնիկ» լրատվականն Ադրբեջանում միայն ես եմ հիշում, որ երեք-չորս անգամ փակվում էր։ Այդ գործընթացները տարբեր ձևերով են տեղի ունեցել, այս անգամ ավելի սրված։ Իմ նեղ մասնագիտությունը չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, խորը վերլուծություն չեմ կարող անել։ Եթե ՀՀ-ն իրական կառավարություն ունենար, պետք է ստեղծված իրավիճակից փորձեր օգուտներ քաղել։ Ներկայացնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացման են գնում, այդպիսի եզրահանգում չէի անի։ Այսպես շատ անգամներ են եղել, բայց թե ինչքան կտևի այս անգամ, չեմ կարող ասել»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանում սկսված հակառուսական գործընթացներըճեպազրույցում այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հարցին՝ ինչպես ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է կարծում, անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելել, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ո՞նց է ստացվում, որ Ալեն Սիմոնյանը երկու տարի առաջ ասում էր՝ պատմության մեջ ամենառուսամետ կառավարությունն են, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք։ Առհասարակ այս իշխանությունը մի հետաքրքիր տաղանդ ունի քարոզչական կեղծիքներ ստեղծելու։ Եկեք հիշենք այսպես կոչված պլանի հրապարակումը, որ պարտադիր ղարաբաղցիներին թիրախավորեն, չեն գրել՝ սևանցիները, գրել են ղարաբաղցիները, պարտադիր թիրախավորել են ՌԴ-ն։ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վեր են ցանկացած քննարկումից, և մեր բոլոր գործընկերներին խնդրում կամ պահանջում եմ երբևէ չշփոթել ու ՀՀ-ի հետ ու մասին չխոսել այնպես, ինչպես արժանի է, որ Նիկոլ Փաշինյանի հետ և մասին խոսեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031