Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ այցի ժամանակ ամենաբացասական արձագանքը լսել եմ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 02,2022 23:13

«ՌԴ-ից ակնկալում եւ սպասում ենք պայմանագրերով եւ իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա իրական քայլերի։ Մենք այդ ուղղությամբ ենք քայլեր անում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է հակառուսական տրամադրություններ սերմանում, նա նշեց․ «Ես ՌԴ-ի գործընկերների հետ շփվում եմ եւ վստահ կարողանում եմ իրենց ասել, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունը թերեւս ամենառուսամետներից է։ Իրենք դրա հետ համաձայն են։

Վերջերս ՌԴ պետդումայի նախագահը հայտարարեց, որ շատ ուրախ է մեր շփումների համար, որովհետեւ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել։ Մենք ունեցել ենք ԱԺ նախագահ, որը իրենց բառով ասած «невыездной» է եղել, ունեցել ենք մարդիկ, ովքեր ռուսերենին չեն տիրապետել, եւ մեր կապերը շատ ավելի վատ են եղել։ Այս  այսօր ունենք շատ ավելի սերտ հարաբերություններ։ ՌԴ այցելության ժամանակ ամենաբացասական արձագանքը ես լսել եմ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի 10 տարվա կառավարման ժամանակահատվածի մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930