Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկությունների դեմ թիրախավորված ճնշումները խոսում են այն մասին, որ իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա

Հուլիս 02,2025 15:47

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

«Տաշիր Գրուպի» խուզարկությունը, ՀԷՑ-ի պետականացումը, «Տաշիր պիցցա» սննդի ցանցի դեմ թիրախավորված ստուգումները և փոխկապակցված այլ ձեռնարկությունների դեմ թիրախավորված ճնշումները խոսում են այն մասին, որ իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա:

Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք , ասենք «Մակդոնալդս» է բացվել գոնե Երևանում, էլ չեմ ասում՝ համահայաստանյան ներդրում:

Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք հանրային ծառայություն մատուցող ինչ-որ օպերատոր է եկել Հայաստան, և ոչ հեռացել, ինչպես երկու (եթե ոչ 3) բջջային օպերատորներ:

Որ մեկ մարդու ամբիցիան կարող է նման կործանարար հետևանք ունենալ, դա զարմանալի չէ: Զարմանալի է, որ դեռ կան այս ամենով հրճվողներ և այս քայլերը սատարող ուժեր:

Եթե 2026-ի ընտրությունները չկանխեն նման ընթացքը, ապա Հայաստանը ոչնչով չի տարբերվի այն հետամնաց երկրներից, որտեղ չկան ներդրումներ, իսկ եղածները հերթով հեռանում են՝ երկիրը դարձնելով անհրապույր ու հետամնաց մի պետություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031