Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկով. Ուկրաինան ամեն ինչ կանի՝ կրակին յուղ լցնելու համար, որպեսզի ադրբեջանական կողմը շարունակի հուզական գործողությունները

Հուլիս 02,2025 17:26

«Ազատություն». Կրեմլը Կիևին մեղադրում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրելու համար։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե այդ մասին է վկայում Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև երեկ կայացած հեռախոսազրույցը։

«Ուկրաինան ամեն ինչ կանի՝ կրակին յուղ լցնելու, սադրելու համար, որպեսզի ադրբեջանական կողմը շարունակի հուզական գործողությունները», – հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ ուկրաինական կողմի պահվածքը «կանխատեսելի է»։

Ռուս – ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամի ֆոնին երեկ հեռախոսազրույց են ունեցել նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին։

«Իլհամ Ալիևը ներկայացրել է հաստատված մանրամասները, որոնք ևս մեկ անգամ վկայում են ռուսների ատելության, շովինիզմի և ցինիզմի մասին», – մասնավորապես ասված է Ուկրաինայի նախագահականի հաղորդագրությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031